Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել
Իրավունք
20:09 08/11/2021
Հայաստան

Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը:Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վերպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ:

Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանել:

Գործը քննող դատախազությունը կարճել էր այն՝ հայտնելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:

Հայցվոր կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ բողոքը քննող դատարանն էլ եզրակացրել է, որ գրքի որոշ հատվածներում կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել:

Օրհան Փամուքը չի ընդունել  իր դեմ մեղադրանքները՝ շեշտելով, որ վեպում որևէ կերպ Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաև թուրքական դրոշը:

Placeholder
Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել