Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն
Քաղաքական
18:17 08/11/2021
ԼՂՀ

Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն

Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ  աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։ 

Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է։

 

Placeholder