Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ
Այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձիքն տեղափոխվել են Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք:
Երկրորդ քաղաքացու մոտ առկա է ստորին ծնոտի միջանացիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Երրորդի քաղաքացու մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:
Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են միջին ծանրության
Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր: