08.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 810 մարդ, մահացել է 35 հիվանդ
Օրվա թեմա
11:16 08/11/2021
Հայաստան

08.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 810 մարդ, մահացել է 35 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 7-ին կատարվել է 6 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1916 հիվանդ, գրանցվել է մահվան 35 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 8-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1337 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8037 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում:
 

Placeholder
08.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 810 մարդ, մահացել է 35 հիվանդ