Մեծ Բրիտանիան 290 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի աղքատ երկրներին
Աշխարհում
14:18 08/11/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիան 290 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի աղքատ երկրներին

Մեծ Բրիտանիան խոստացել է 290 մլն ֆունտ ստերլինգ հատկացնել՝ օգնելու աղքատ երկրներին կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է «BBC»-ն։

նման որոշում է կայացվել կլիմայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովի (COP26) երկրորդ շաբաթվա մեկնարկին:

Գլազգոյում շարունակվում են քննարկումները՝ տարբեր երկրների նախարարների մասնակցությամբ: Նրանք կքննարկեն աղքատ երկրներին աջակցելու հնարավոր տարբերակները և հարցը, թե արդյոք պետք է փոխհատուցել բնական աղետների հետևանքով հասցված վնասների համար:

Ավելի աղքատ երկրները 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնության կոչ են արել՝ նշելով, որ արդեն իսկ դժվարի կացության մեջ են գտնվում և ստիպված են հաղթահարել կլիմայական փոփոխությունների հետևանքները:

Պարբերականի փոխանցմամբ՝ զարգացող երկրներին պատմականորեն բաժին է ընկնում կլիմայական փոփոխությունների հանգեցնող վնասակար արտանետումների շատ քիչ մասը, մինչդեռ ներկայում աշխարհի ամենահարուստ բնակչության 1 տոկոսին բաժին է ընկնում ընդհանուր արտանետումների ավելի քան կրկնակին՝ աղքատ բնակչության 50 տոկոսի համեմատ:

Մեծ Բրիտանիայի հատկացրած գումարի մեծ մասը կուղղվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին՝ ուղղված ածխի ցածր մակարդակով օգտագործման ծրագրերի զարգացմանը:

 

Placeholder
Մեծ Բրիտանիան 290 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի աղքատ երկրներին