Վրաստան են ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավերը
Քաղաքական
14:37 08/11/2021
Տարածաշրջան

Վրաստան են ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավերը

ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney նավը և Porter ականակիրը մտել են Բաթումի նավահանգիստ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ դեսպանությանը։

«Բարի գալուստ, Mount Whitney և Porter: Հինգ տարի անց ԱՄՆ ՌԶՈւ Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney-ն վերադարձել է Վրաստան: Mount Whitney-ի համար սա ծանոթ նավատորմ է, այն արդեն հինգ անգամ եղել է այստեղ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ներկա պահին Սև ծովում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ, որոնց գործողություններին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: ԱՄՆ Վեցերորդ նավատորմից ավելի վաղ հայտնել էին, որ նավերն ուղևորվում են Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

Placeholder
Վրաստան են ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավերը