Գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
10:38 08/11/2021
Հայաստան

Գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով. Անահիտ Ավանեսյան

«Երեկ Հայաստանում կատարվել է  6220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք: Մահացել է 30 հիվանդ: Գիշերը գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով»,- ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, բավական ագրեսիվ ընթացքով է դրսևորվում, հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում եմ այս շտամով:

«Ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսն ունեն տարբեր ծանրության աստիճանների թոքաբորբ»,- ասաց Ա. Ավանեսյանը:

Նրա խոքով, համաճարակային իրավիճակը մնում է լարված, նախորդ երկու շաբաթների ընթացքում դպրոցների արձակուրդները, բուհերի առցանց դասերի վարման ընթացքը որոշակի դրական ազդեցություն ունեցել է:

Ավանեսյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի խոստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, իհարկե, ոչ այն ձևով, ինչ-որ ակնկակելի և ցանկալի է, բայց որոշակի դրական տեղաշարժ կա:

Առողջապահության նախարարի ներկայացրած տվյալներով, երեկվա դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Առաջին դեղաչափ արդեն ստացել է 613 հազար 849 քաղաքացի, որը, ըստ Ա. Ավանեսյանի, մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափը ստացել է 276 հազար 948 քաղաքացի:

«Չենք ունեցել հետպավաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Որոշ դեպքերում ջերմության, ալեգրիկ որոշակի ռեակցիաների դեպքեր գրանցվել են, հարթվել են առանց բժշկական օգնության»,- ասաց Ա. Ավանեսյանը: 

 

Placeholder
Գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով. Անահիտ Ավանեսյան