Պեսկով. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում է նախապատրաստվում, բայց ստույգ պայմանավորվածություններ չկան
Քաղաքական
14:43 08/11/2021
Տարածաշրջան

Պեսկով. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում է նախապատրաստվում, բայց ստույգ պայմանավորվածություններ չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գագաթնաժողովը պատրաստվում է տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի թեմայի մասին պարզաբանեմ, մենք հաստատեցինք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ, բայց այստեղ ուզում ենք նշել, որ դեռևս չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ, թե երբ կարող է տեղի ունենալ նման տեսակոնֆերանս։ Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Placeholder
Պեսկով. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում է նախապատրաստվում, բայց ստույգ պայմանավորվածություններ չկան