Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ
Առողջություն
18:45 08/11/2021
ԼՂՀ

Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ

Այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձիքն տեղափոխվել են Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն: 

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի  հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք:

Երկրորդ քաղաքացու մոտ առկա է ստորին ծնոտի միջանացիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների  այտուց, էնֆիզեմա:

Երրորդի քաղաքացու մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի  թափանցման:

Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են միջին ծանրության

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը  բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:

Placeholder
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ