Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված․ «Տաշիր պիցցա»
Առողջություն
18:37 09/11/2021
Հայաստան

Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված․ «Տաշիր պիցցա»

«Տաշիր պիցցան», անդրադառնալով աղմկահարույց հայտնի թունավորման դեպքերին, հայտարարություն է տարածել հաճախորդների համար, որում ասվում է․

«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։

ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ  կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր հաճախորդների առողջությունը։ Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության  համար»։ 

Placeholder
Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված․ «Տաշիր պիցցա»