Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի խորհրդարանն այսօր ներկայացրել է թուրք զինվորականների՝ Ադրբեջանում մնալու ժամկետի երկարաձգման մասին օրենքի նախագիծը։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։
Օրինագծում նշված է նաև Ակնայում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության շարունակվելու մասին, որը «անվտանգության գործում ավանդ ու կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման ավանդ ունի»։
Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մանդատ առաջին անգամ հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի կողմից 2020 թ. նոյեմբերի 17-ին։
Եթե օրինագիծն ընդունվի, ապա թուրք զինվորականներն Ադրբեջանում կմնան ևս մեկ տարի։