09.11.2021. Կորոնավիրուսով 67 հիվանդ է մահացել
Առողջություն
11:13 09/11/2021
Հայաստան

09.11.2021. Կորոնավիրուսով 67 հիվանդ է մահացել

Հայաստանում նոյեմբերի 8-ին կատարվել է 9152 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1121 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2191 հիվանդ, գրանցվել է մահվան 67 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 9-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1342 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8104 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում:

Placeholder
09.11.2021. Կորոնավիրուսով 67 հիվանդ է մահացել