«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
Առողջություն
19:00 09/11/2021
Հայաստան

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։

«Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է