Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում
Օրվա թեմա
15:26 09/11/2021
Հայաստան

Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 10-ին կբացվի հայտնի քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի հիշատակին` ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես:

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսին կներկայացվեն քանդակագործի գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնք ժամանակակից արվեստի գլուխգործոցներ են: Պապովյանն իր քանդակներում կերպարանափոխության միջոցով արտահայտել է դրամատիկ երանգներ, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Նրա աշխատանքները պահվում են  Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում,  Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի,  Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում:     

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64): Այն կզուգորդվի քանդակագործի մասին պատմող  գրքի շնորհանդեսով:         

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:

 

Placeholder
Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում