«Հրապարակ». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ
Օրվա մամուլ
09:31 10/11/2021
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով:

Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը և պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը:

Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին: Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձևաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ