Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ
Կրթություն, գիտություն
15:02 10/11/2021
Հայաստան

Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։ 

Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):

Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև
դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի
պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

Placeholder
Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ