Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները
Կրթություն, գիտություն
18:06 10/11/2021
Հայաստան

Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները

«Շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը։

Նա թվարկեց այդ խնդիրները՝ Հայաստանում խեղաթյուրված է գիտնականի կերպարը, չկա կապ գիտնականի ու պետության միջև, չկան պետության կողմից առաջադրված խնդիրների ԳԱԱ-ին, գիտությանը, գիտնականին։

«Մենք ունենք Հայաստանում խնդիրներ, որոնք կարող են լւոծվել գիտնականին դիմելու դեպքում, բայց այդ օղակը չկա։ Այս օրենքը պետք է լուծի օրինակ գիտնականների՝ օր օրի նվազող խնդիրը։ Նախագծում չկան այնպիսի դրույթներ, որոնք կմեծացնեն գիտության նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց նա։

Գիտնականի խոսքով, այս պահին պետք է ամեն ինչ անել գիտությունն ի նպաստ պետության ծառայեցնելու, մինչդեռ ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի խնդիրների վրա։

 

 

Placeholder