10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:13 10/11/2021
Հայաստան

10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել

Հայաստանում նոյեմբերի 9-ին կատարվել է 10 հազար 52 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1277 հիվանդ, գրանցվել է մահվան 80 դեպք, որից 11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 10-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1353 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8184 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 202 322 թեստավորում:

Placeholder
10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել