Մահերը շատ են. Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել
Հասարակություն
10:00 10/11/2021
Հայաստան

Մահերը շատ են. Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 966.8 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 896.1 հազար մարդ և գյուղականը` 1 070.7 հազար մարդ: Panorama.am-ին նման տվյալներ է տրամադրել ՀՀ վիճակագրական կոմիտեն։ 

Համեմատության համար նշենք, որ 2020-ին մշտական բնակչությունը  2 967.9 հազար էր, 2019-ին՝ 2 957.5 հազար, 2018-ին՝ 2 969.2 հազար։

Քաղաքային բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 3200-ով, գյուղականը՝ ավելացել 2100-ով։

2021թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 113.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 124.8 %-ի համեմատ:

Այս ընթացքում Հայասըանում ծնվել է 26 809 մարդ, մահացել՝ 23 674 մարդ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2020-ին մահացել է 21 284 մարդ,  2019-ին՝ 19 589 մարդ։

2021-ին բնական հավելաճը կազմել է 3 135 մարդ, նախորդ տարվա 5 274 մարդու, 2019-ի՝ 5 274 մարդու փոխարեն։

Placeholder
Մահերը շատ են. Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել