Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ և անմիջական միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ Բանկի Վիզա քարտապանները կատարել էին անկանխիկ գնումներ, կուտակել «ոսկիներ»: Արդյունքում, Բանկի ամենաակտիվ 10-ը Վիզա քարտապանը ստացել է 10 գրամանոց, ևս 40-ը՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9):
Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել:
Բանկը նաև եզակիներից է, ով զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների խրախուսման միանգամից մի քանի ակցիա՝ զեղչեր, քեշբեքեր, գործընկերային նախագծեր և այլն, ինչպես նաև անկանխիկ գնումներից բոնուսային Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն է ընձեռում:
Մանրամասները՝ հղումով։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
.jpg)
