«Turkish Airlines» և «FlyDubai» ավիաընկերությունները կարող է արգելվեն ԵՄ-ում
Քաղաքական
14:36 10/11/2021
Աշխարհ

«Turkish Airlines» և «FlyDubai» ավիաընկերությունները կարող է արգելվեն ԵՄ-ում

«Turkish Airlines» և «FlyDubai» ավիաընկերությունների թռիչքները կարող են արգելվել Եվրամիության  տարածքում։ Այս մասին գրում է EU Observer-ը։

Նշվում է, որ արգելքի պատճառ կարող է լինել այն, որ այս ավիաընկերությունները միգրանտներ են տեղափոխում Բելառուս, որոնք ցանկանում են Լեհաստանի հետ սահմանով հայտնվել ԵՄ տարածքում։

«ԵՄ-ն կուսումնասիրի, թե ինչպես պատժամիջոցներ սահմանել, այդ թվում՝ սև ցուցակի միջոցով, երրորդ երկրների ավիաընկերությունների նկատմամբ, որոնք ակտիվ են մարդկանց թրաֆիքինգի մեջ», - ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այն բանից հետո, երբ մարդիկ փորձեցին ներխուժել Լեհաստանի սահման։

ԵՄ-ն Բելառուսի իշխանություններին մեղադրում է միտումնավոր ԵՄ սահմաններին միգրացիոն  ճգնաժամ ստեղծելու մեջ։

Նշվում է, որ լեհական մի քանի պաշտոնական անօդաչու սարքերի ձայնագրությունները ցույց են տալիս, որ մարդկանց, որոնց մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ, քշում են բելառուս զինյալները, ավելին, ըստ EUobserver-ի, նրանց իբր առաջ են տանում շներով և կրակոցներով:

Մինսկի օդանավակայանի տվյալների համաձայն՝ Turkish Airlines-ը, օրինակ, օրական միգրանտներով երկու չվերթ է ուղարկում Մինսկ։ Այստեղ տեղին է հիշել, որ ԵՄ-ն Թուրքիային միլիարդավոր եվրո է տվել 2015 թվականի փախստականների ճգնաժամը շտկելու համար՝ իր տարածքով անցնող միգրանտներին զսպելու դիմաց։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ շանտաժի է ենթարկել ԵՄ-ին՝ սպառնալով միգրանտներին Եվրոպա ուղարկել։

Ըստ EUobserver-ի՝ Սիրիայում գտնվող FlyDubai-ն և Cham Wings-ը նույնպես ներգրավված են միգրանտների ուղևորությունների մեջ: Այդ մարդիկ կասկածվում են վավեր փաստաթղթերով տուրիստական գործակալությունների միջոցով Մինսկ ժամանելու մեջ։ Սա դժվարացնում է պատժամիջոցների կիրառումը։ Այդ իսկ պատճառով ԵՄ-ն պաշտոնյաներ է ուղարկում ծագման երկրներ՝ համոզելու նրանց թույլ չտալ իրենց քաղաքացիներին ինքնաթիռ նստել։ Ելնելով անցյալ պրակտիկայից՝ լուծումը լինելու է ծագման երկրներին «զարգացման օգնություն» տրամադրելը, այլ կերպ ասած՝ շահագրգիռ կառավարություններին վճարելը:

Placeholder
«Turkish Airlines» և «FlyDubai» ավիաընկերությունները կարող է արգելվեն ԵՄ-ում