Կառավարության մոտից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել
Քաղաքական
13:52 11/11/2021
Հայաստան

Կառավարության մոտից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. 

«Հանրապետության Հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Շենգավիթ բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը լուրջ չէ, սակայն վնասվել է ընկեր Իգոր Սարգսյանի ոտքը ( նա ողջ պատերազմի ընթացքում համակարգել է դաշնակցական վաշտերի աշխատանքը), նրա համար շտապօգնություն է կանչվել։ Էրեբունու բաժնում այս պահին գտնվում է 6 քաղաքացի։

Կենտրոնի բաժում 8 քաղաքացի է։ Ընկեր Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն է վատացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ես, Ագնեսա Խամոյանը և Գեղամ Նազարյանն այցելել ենք Էրեբունու ոստիկանական բաժանմունքում գտնվող 2 քաղաքացու։ Այստեղ ամեն ինչ հարաբերականորեն կարգին էր։

Կանխելով բոլոր հարցերը՝ այս հարցը լուծվելու է, երբ մեզ (այդ թվում այսպիսի քայլերով) հաջողվի ձևավորել համապատասխան մթնոլորտ»։ 

Placeholder