Այս հանդիպումը շատ կարևոր է և մեզ, և Հայաստանի համար․ Բարդի
Սպորտ
18:44 11/11/2021
Հայաստան

Այս հանդիպումը շատ կարևոր է և մեզ, և Հայաստանի համար․ Բարդի

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանուն։

Armsport-ի փոխանցմամբ, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Էնիս Բարդին իր կարծիքն է հայտնել այսօրվա խաղի մասին.

«Այս հանդիպման ժամանակ կարևոր կլինեն նույնիսկ ամենափոքր դրվագները: Ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ լինենք և իմանանք, թե ինչ ենք ուզում այս խաղում:

Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար: Պետք է այնպես, ինչպես երբևէ, համախմբված լինենք և հենց դա է հաղթանակի գրավականը: Մենք ունենք նոր խաղացողներ, և մեզ ժամանակ է պետք հարմարվելու համար, բայց դա մեծ խնդիր չէ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- մեջբերում է ֆուտբոլիստին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։

Placeholder