Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 10-ին կատարվել է 13 հազար 310 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1522 հիվանդ, գրանցվել է մահվան 43 դեպք, որից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 10-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1360 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8227 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 215 632 թեստավորում: