Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել
Քաղաքական
13:08 11/11/2021
Աշխարհ

Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի ղեկավարին։

Նախօրեին տեղի է ունեցել նոր խորհրդարանի կազմակերպչական ժողով, պատգամավորներն ընտրել են ղեկավար մարմինների ներկայացուցիչներին։

«Այս կապակցությամբ ես գրավոր դիմում եմ ուղարկել հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին մեր կաբինետի հրաժարականի մասին: Ակնկալում եմ, որ նա կհանձնարարի մեզ կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը», - ասել է Բաբիշը:

Նա ներկայացնում է ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») քաղաքական շարժումը, որը հոկտեմբերին կայացած ընտրություններում պարտվել է խորհրդարանի ստորին պալատին։

Կառավարության նոր կաբինետը կձևավորի ազատական ​​Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Պետր Ֆիալան։

Placeholder
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել