Մահացել է ՀԱՀ նախկին նախագահը
Աշխարհում
19:18 11/11/2021
Աշխարհ

Մահացել է ՀԱՀ նախկին նախագահը

85 տարեկան հասակում վահացել է Հարավաֆրիկյան հանրապետության վերջին ապարտեիդ նախագահ Ֆրեդերիկ Վիլեմ դե Կլերկը։ Այս մասին հայտնել է նրա հիմնադրամի ներկայացուցիչ Դեյվ Ստյուարտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դե Կլերկը մահացել է այսօր առավոտյան Ֆրեզնե քաղաքի իր տանը՝ քաղցկեղի պատճառով»,- մեջբերում է տեղական eNCA հեռուստաալիքը:

Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Սիրիլ Ռամապոզան իր ցավակցությունն է հայտնել դե Կլերկի մահվան կապակցությամբ՝ Twitter-ի միկրոբլոգում գրելով․

«Դե Կլերկը մեծ դեր է ունեցել երկրի ժողովրդավարությանն անցնելու գործում»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, անցյալ մարտին դե Կլերկը հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է մեսոթելիոմա՝ հյուսվածքային քաղցկեղի հազվագյուտ տեսակ, որն առավել հաճախ ազդում է թոքերի լորձաթաղանթի վրա: Նա անմիջապես սկսել է բուժումը։ Հունիսին վիրահատվել էր։

Ի դեպ, 2020 թվականի հոկտեմբերին դե Կլերկի որդին՝ Վիլեմը, մահացել էր այս հիվանդությունից 53 տարեկան հասակում։

Placeholder
Մահացել է ՀԱՀ նախկին նախագահը