Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչն է խանգարել, որ այդ 21 կմ հատվածն առհասարակ առանձնացվեր բետոնե պատնեշներով
«Ես այդպես էլ չհասկացա, Գորիս-Կապան ճանապարհահատվածի, որ հատվածն է մերը, այնտեղ երևում է ասֆալտե ճանապարհ, որի միայն աջ կողմում են ադրբեջանցիներն իրենց ուղեկալը տեղադրել, իսկ ձախ կողմը ու՞մն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա դիտարկմամբ, եթե ճանապարհի ձախ կողմը մերն է, ինչու մենք այնտեղ նույնանման ուղեկալ չենք տեղակայել, չենք փակել, կամ ինչն է խանգարել, որ այդ 21 կմ հատվածը առանձնացվեր բետոնե պատնեշներով առհասարակ, ու ադրբեջանցիները մնան իրենց մաքսակետի հետ ու միայնակ ծառայություն իրականացնեն։ Իսկ ճանապարհի հարևանությամբ նոր ճանապարհ կառուցվեր ու մեր մեքենաները կկարողանային այդ ճանապարհով երթեւեկել։
«Եթե դիմացի հատվածը մերն է, ապա ինչու ենք հսկայական հատված՝ սարերով, ձորերով թողնում ադրբեջանցուն ու նոր ճանապարհ կառուցում»,- նկատել է բանախոսն ու ավելացրել՝ «գուցե կա՞ եւս մեկ գաղտնի արձանագրություն, որ այս 6 գյուղերը եւս պետք է հանձնենք նրանց»,- ասել է միջազգայնագետը։
Գ.Բալասանյանն ընդգծել է, որ այս հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի ՀՀ կառավարությունը, և ոչ թե քաղաքացիներին հորդորի օգտվել այլընտրանքային ճանապարհից։
Մանրամասները՝ տեսանյութում։