Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Պուտինի հետ
Մշակույթ
18:19 12/11/2021
Աշխարհ

Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Պուտինի հետ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրեն անվանել է երիտասարդ Վլադիմիր Պուտին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երաժիշտն իրեն համեմատել է Ռուսաստանի նախագահի հետ Drink Champs շոուի ժամանակ։

Երաժիշտը նշել է, որ համագործակցում է Gap-ի, Adidas-ի հետ և մեծ ազդեցություն ունի բրենդների վրա։ «Ես գիտակցեցի, որ նման եմ Վլադիմիրին, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է: Մշակույթը էներգիա է։ Իսկ ես եղել եմ մշակույթի արքան վերջին 20 տարում և կշարունակեմ լինել մշակույթի արքան առաջիկա 2000 տարիներին»,- ասել է Ուեսթը:

Հաղորդավարները մի քանի անգամ ընդհատել են արտիստին ու ծիծաղել այս համեմատության վրա։ Նրանք ճշտել են՝ իսկապե՞ս ռեփերն իրեն համեմատում է ՌԴ նախագահի հետ։

Placeholder
Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Պուտինի հետ