Հայաստանում շան պողպատե թոկը կտրել է 12-ամյա երեխայի ձեռքի չորս մատները
Առողջություն
17:08 12/11/2021
Հայաստան

Հայաստանում շան պողպատե թոկը կտրել է 12-ամյա երեխայի ձեռքի չորս մատները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված):

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հորդորում են  տանը կամ բակերում պահվող կենդանիների համար  օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:

Placeholder