Երևանի մասին նոր գիրք-ուղեցույց՝ ռուսախոս զբոսաշրջիկների համար
Մշակույթ
15:13 12/11/2021
Հայաստան

Երևանի մասին նոր գիրք-ուղեցույց՝ ռուսախոս զբոսաշրջիկների համար

Որո՞նք են Երևանի տեսարժան վայրերը, ո՞ւր գնալ, ինչպե՞ս գտնել թանգարաններն ու թատրոնները, ծանոթանալ մայրաքաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը՝ այս բոլոր հարցերի պատասխանն ամփոփված է նոր գիրք-ուղեցույցում:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ «Երևանը քո գրպանում» («Ереван Карманный путеводитель») ռուսերեն գիրք-ուղեցույցի շնորհանդեսը:

«Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրության համաձայն, ոուս զբոսաշրջիկները տարեցտարի ավելի շատ են այցելում մայրաքաղաք, հենց այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնեց ռուսերենով նման ուղեցույցի  կազմման և տպագրման աշխատանքները:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մասնակցել է ուղեցույցի խմբագրման և լրակազմման  աշխատանքներին։ 

«Այս ուղեցույցը կօգնի ռուսալեզու զբոսաշրջիկներին Երևանի և քաղաքի պատմության մասին իմանալ ամբողջական, ճշգրիտ տեղեկատվություն»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

«Երևանը քո գրպանում» ուղեցույցը պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, ժամանցի վայրերի, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների,   համալսարանների, դեսպանատների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների և այլ տեսարժան վայրերի մասին: Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային հասցեներ, հեռախոսահամարներ: Որոշ բաժիններ ներկայացված են QR կոդերով:
 

Placeholder
Երևանի մասին նոր գիրք-ուղեցույց՝ ռուսախոս զբոսաշրջիկների համար