Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի»-ին «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում է
Մշակույթ
10:39 12/11/2021
Հայաստան

Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի»-ին «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում է

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Edgar Baghdasaryan Film Production» ընկերության «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, որտեղ Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը հավակնում է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգին արժանանալու համար։

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Բաղդասարյանը, պրոդյուսերը՝ Կարինե Սիմոնյանը, սցենարի հեղինակը՝ Էդգար Բաղդասարյանը։

 

Placeholder
Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի»-ին «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում է