Խոակին Կապառոսը ներողություն  է խնդրում
Աշխարհում
10:33 12/11/2021
Հայաստան

Խոակին Կապառոսը ներողություն է խնդրում

«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Շատ մեծ հույսերով և խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ձգտելով ուրախություն պարգևել մեր երկրպագուներին»,- նոյեմբերի 11-ին Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5 հաշվով խաղի ավարտից հետո ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նա նշել է, որ  խաղը լավ չստացվեց, առաջին րոպեներին գոլ բաց թողեցին, և դա իր վատ ազդեցությունը թողեց հավաքականի խաղի վրա։

«Հանդիպումից հետո հեշտ է ասել, թե կարելի էր այլ կազմ ընտրել։ Նորեկները շատ մեծ մեղք չունեն այս ամենում։ Հակառակորդը լավ հանդես եկավ, մենք՝ ոչ։

Այժմ պետք է վերլուծենք այս խաղը, ինքնաքննադատությամբ զբաղվենք, հասկանանք, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան հանդես գալ Գերմանիայի դեմ»,- ասել է Կապառոսը։

Գերմանիայի հավաքականին Հայաստանի թիմը կընդունի նոյեմբերի 14-ին։

Placeholder
Խոակին Կապառոսը ներողություն է խնդրում