Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր
Հասարակություն
10:13 12/11/2021
Հայաստան

Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Placeholder
Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր