Ուկրաինան և Թուրքիան պայմանագիր են կնքել ԱԹՍ-ների շարժիչների մատակարարման համար
Քաղաքական
14:36 12/11/2021
Աշխարհ

Ուկրաինան և Թուրքիան պայմանագիր են կնքել ԱԹՍ-ների շարժիչների մատակարարման համար

Հարձակողական անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» պետական ձեռնարկության հետ նոր անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Մենք պայմանագիր ենք կնքել ուկրաինական  առաջատար «Իվչենկո-Պրոգրես» ընկերության հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր նախագծում AI-322F տուրբոռեակտիվ շարժիչների մատակարարման և AI-25TLT տուրբոռեակտիվ շարժիչների ինտեգրման համար», - հայտնել են ընկերությունից։

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Ստամբուլում SAHA EXPO պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ։

Placeholder
Ուկրաինան և Թուրքիան պայմանագիր են կնքել ԱԹՍ-ների շարժիչների մատակարարման համար