Երևանը Բաքվին է վերադարձրել 17 գերի ու դատապարտված անձ
Քաղաքական
15:58 12/11/2021
Տարածաշրջան

Երևանը Բաքվին է վերադարձրել 17 գերի ու դատապարտված անձ

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Երևան ու Բաքու վերադարձվել են 122 մարդ։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտնել է, որ նրանցից 105-ը վերադարձվել են Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան։

Խոսելով հրադադարի հայտարարությունից հետո Խծաբերդի հատվածից գերավարված 62 շիրակցիների մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ նրանք ռազմագերի չեն համարվում, կրկնել է այն սուտ հայտարարությունը, թե նրանք մտել են իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածք դիվերսիոն նպատակներով։

«Ադրբեջանը նրանցից 29-ին վերադարձրել է հայկական կողմին։ Նրանցից 33-ը դատապարտված են մեր դատարանների կողմից ու ենթարկվելու են պատասխանատվության»,- ասել է նա։

 

Placeholder
Երևանը Բաքվին է վերադարձրել 17 գերի ու դատապարտված անձ