«Հրապարակ». Իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ
Օրվա մամուլ
09:19 13/11/2021
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։

Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։

Թարթիկյանի փոխարեն ԺՊ են նշանակել նախկին համայնքապետին, որի կինը դպրոցի տնօրենն է։ Վեդիում դեռ չեն նշանակել, թեկնածուն երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին է: Իսկ Հակոբյանը Ֆիրդուս Զաքարյանի կուսակցության անդամ է։ Զաքարյանն Արարատի թեկնածուներից է: Լրացել է նաև Ոսկետափի, Այգեվանի, Դաշտաքարի համայնքապետերի ժամկետը, սակայն այստեղ վտանգ չեն տեսնում` նրանք դեռ կմնան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ