2020-ին աշխարհի ամենահայտնի քսան թանգարանների հաճախելիությունը նվազել է 78 տոկոսով
Մշակույթ
18:30 13/11/2021
Աշխարհ

2020-ին աշխարհի ամենահայտնի քսան թանգարանների հաճախելիությունը նվազել է 78 տոկոսով

2020 թվականին աշխարհի քսան ամենահայտնի թանգարանների հաճախելիությունը նվազել է 78 տոկոսով՝ հասնելով 22,4 միլիոն մարդու։ artguide.com-ի հաղորդմամբ, հաճախելիության նվազումը կապված է  COVID-19 համաճարակի պատճառով սահմանափակող միջոցառումների հետ։

Ամենաշատ այցելու ունեցել է փարիզյան Լուվրը՝ 2,7 միլիոն։ Երկրորդ տեղում Պեկինի Չինաստանի ազգային թանգարանն է (1,6 մլն), որին հաջորդում են Թեյթ Մոդեռնը (1,43 մլն) և Վատիկանի թանգարանները (1,3 մլն):

Placeholder