13.11.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 39 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:12 13/11/2021
Հայաստան

13.11.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 39 մարդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիորւսի  1251 նոր դեպք, իրականացվել է 10 338 թեստավորում, 2192 մարդ համարվում է առողջացած։

ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է  39 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 081 դեպք, որոնցից 292 092 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 642 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:

Ընդհանուր կատարվել է 2 237 401 թեստավորում:

Placeholder
13.11.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 39 մարդ է մահացել