ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են
Տարածաշրջան
15:27 13/11/2021
ԼՂՀ

ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են

Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից  դադարեցված են։ Այս մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ 

«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ  առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում  սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։

Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ  հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ  ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և  Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն»,- գրել է նա։

Placeholder
ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են