ԱԱԾ. Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան
Իրավունք
11:26 13/11/2021
Հայաստան

ԱԱԾ. Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության փոխանցմամբ, Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

«Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
 

Placeholder
ԱԱԾ. Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան