ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանի դատական համակարգի վրա գործադիրի ու օրենսդիրի ունեցած ազդեցության վերաբերյալ
Իրավունք
16:51 13/11/2021
Հայաստան

ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանի դատական համակարգի վրա գործադիրի ու օրենսդիրի ունեցած ազդեցության վերաբերյալ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Կոմիտեն մտահոգված է Հայաստանի դատական համակարգի վրա գործադիր և օրենսդիր մարմինների ունեցած ազդեցությամբ։

«Փորձագետները հարցեր ունեն դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և հեռացման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասված է ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Կոմիտեի անդամները  Հայաստանին խորհուրդ են տալիս ապահովել դատարանների, դատախազների պաշտպանությունը ցանկացած տեսակի ճնշումներից ու միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել նրանց անվտանգությունը։

Placeholder
ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանի դատական համակարգի վրա գործադիրի ու օրենսդիրի ունեցած ազդեցության վերաբերյալ