14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:21 14/11/2021
Հայաստան

14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում  գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք, իրականացվել է 9202 թեստավորում,  1668 մարդ համարվում է առողջացած։

Մեկ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է  40 մարդ:

Ընդհանուր առմամաբ, նոյեմբերի 14-ի ժամը 11-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 963  դեպք, որոնցից 293 760 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 26 810 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է:

Ընդհանուր կատարվել է 2 246 603 թեստավորում:

Placeholder