«Կապանի հաղթական մթնոլորտը պետք է բերել Հանրապետության հրապարակ»
Քաղաքական
09:53 15/11/2021
Հայաստան

«Կապանի հաղթական մթնոլորտը պետք է բերել Հանրապետության հրապարակ»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով Կապանում Գևորգ Փարսյանի տարած հաղթանակին, գրում է.

«Պարտություններից պետք է անցնել հաղթանակների, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է

Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։ Չուզեցին, որ նա գնա Գորիս և Կապան՝ չգնաց, որոշեցին, որ պիտի հաղթեն ընտրություններում՝ ջարդեցին գցեցին մի կողմ՝ չնայած իրենց հանդեպ բոլոր հալածանքներին, բոլոր դժվարություններին, ուժային, վարչական և ֆինանսական անհաշվելի ուժին։

Կապանի այսօրվա հաղթական մթնոլորտը պետք է բերել Երևան, Հանրապետության հրապարակ, որտեղի հաղթանակից հետո Կապան վերադառնալ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհով»։

Placeholder
«Կապանի հաղթական մթնոլորտը պետք է բերել Հանրապետության հրապարակ»