Դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին
Իրավունք
17:38 15/11/2021
Հայաստան

Դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. 

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյանին ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Քրեական գործը հարուցվել էր Ազատություն ռադիոկայանի լրագրողների կլյաուզայի հիման վրա»:

ՔՕ հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և նրա նկարահանող խմբի օրինական մասնագիտական գործունեությանը և հարկադրել է հրաժարվել տեղեկություններ տարածելուց։

Placeholder
Դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին