Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ազատվել էր կալանքից 20 միլիոն դրամ գրավով:
Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 16-ին, այնուհետև կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ դաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։