Տոյվո Կլաարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ
Քաղաքական
12:29 15/11/2021
Աշխարհ

Տոյվո Կլաարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գրանցված լարվածության աճով:

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել է Տոյվո Կլաարը:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 14-ին ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ հայ դիրքապահները կանխել էին հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։
 

Placeholder
Տոյվո Կլաարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ