ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
Քաղաքական
21:24 16/11/2021
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը պաշտոնական դիմումներ չի ստացել հայկական կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է սահմանին տիրող իրավիճակին։ Պաշտոնական քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակումներ են նախաձեռնել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։
 

Placeholder
ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով