Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը
Մշակույթ
09:09 16/11/2021
Հայաստան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը

Արամ Խաչատրյանի ժամանակակից, հռչակավոր և սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը տուն-թանգարանում կնշվի համերգային ծրագրով, հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին  «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հոբելյանական երեկոյին ելույթ կունենան` դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, մասնակցությամբ` դաշնակահար, ԵՊԿ դոցենտ Նաիրա Հակոբյանի։

Ծրագրում կնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում Տուն-թանգարանի համերգասրահում հանդիսատեսը կարող է վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն֊թանգարանի հավաքածուից)։

 Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարող են ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։

Placeholder
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը