Դոնալդ Թրամփի ընկերությունը վաճառել է Վաշինգտոնի իր հյուրանոցը
Քաղաքական
11:33 16/11/2021
Աշխարհ

Դոնալդ Թրամփի ընկերությունը վաճառել է Վաշինգտոնի իր հյուրանոցը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը գործարք է կնքել Վաշինգտոնի իր հյուրանոցը 375 միլիոն դոլարով վաճառելու վերաբերյալ: Այս մասին գրում է «BBC»-ն։

Գործարքի ավարտից հետո Փենսիլվանիայի պողոտայում գտնվող Trump International հյուրանոցը կվերանվանվի Waldorf Astoria և կկառավարվի Hilton Group-ի կողմից:

Ավելի քան 120 տարի առաջ կառուցված հյուրանոցի շենքը գտնվում է Սպիտակ տան մոտ։

Trump Organization-ը պատմական շենքը վերանորոգելու թույլտվություն է ստացել 2012թ., իսկ չորս տարի անց՝  նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից երկու ամիս առաջ, բացվել է Trump International հյուրանոցը։

Trump Organization-ը շենքը պետությունից վարձակալել է 60 տարով, սակայն 2019 թվականին սկսել է գնորդներ փնտրել հյուրանոցի համար։

Placeholder
Դոնալդ Թրամփի ընկերությունը վաճառել է Վաշինգտոնի իր հյուրանոցը