Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ԱԳՆ խոսնակը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության համար
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել: Parstoday.com-ի հաղորդմամբ, հայտնում է mehrnews.com-ը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Ղաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։